ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, Բարաք Օբամայի՝ արտաքին քաղաքականության հարցերով նախկին օգնական Սամանթա Փաուերը Երևանում հայ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքը, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն։
«Հայոց ցեղասպանությունը չճանաչելու՝ ԱՄՆ-ի քաղաքականությանը արդարացում չկա։ Սպիտակ տանը հայտնվելով՝ Բարաք Օբաման չփոխեց իր դիրքորոշումը։ Սակայն ավելի ուշ մտածեց, որ հայ-թուրքական հարաբերությունները կարևոր փուլում են։ Իսկ Ցեղասպանության տարելիցին Թուրքիան ԱՄՆ-ի համար բացեց իր բազան՝ Իսլամանկան պետության դեմ պայքարի համար»,- ասել է Փաուերը։
Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու՝ ԱՄՆ-ի հավանական պատճառը Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններն են, սակայն դա ևս չի կարող բավարար արդարացում լինել։