ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրում է Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոյին ստախոսության մեջ և նրա հայտարարությունները որակել է «անպատշաճ և անվճռական»: Սպիտակ տան ղեկավարը համապատասխան գրառումը կատարել Twitter-յան իր միկրոբլոգում, փոխանցում է NEWS.am-ը:
Նախագահն ընդգծել է, որ Թրյուդոն Կանադայի Լա Մալբայում «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսում հանդես է եկել «ստահոդ հայտարարություններով»։ Թրամփը պատմել է, որ վարչապետն իր հետ «հեզաբարո և փափուկ» է եղել։ Սակայն, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, իր՝ Սինգապուր մեկնելուց հետո Թրյուդոն հայտարարել է, որ «ամերիկյան մաքսատուրքերը վիրավորական են և թույլ չեն տա իրենց բռնադատել»։
Թրամփի խոսքով, ամերիկյան մաքսատուրքերը պատասխանն էին ԱՄՆ-ից ներկրվող կաթնամթերքի 270 տոկոս հարկերին Կանադայում:
Թրամփը հայտնել է նաև, որ կարգադրել է իր ներկայացուցիչներին չստորագրել «Մեծ յոթնյակի» եզրափակիչ կոմյունիկեն։