Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է քայլեր ձեռնարկել Ավստրիայի կառավարության` յոթ մզկիթները փակելու և մի շարք իմամների երկրից արտաքսելու մասին որոշմանն ընդդեմ, փոխանցում է DW-ն։
«Մտավախություն ունեմ, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի որդեգրած միջոցները կհանգեցնեն «խաչի ու կիսալուսնի միջև պատերազմի: Ձեր կարծիքով՝ մենք չենք արձագանքի՞, եթե դուք այդպիսի քայլերի դիմեք»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ավելի վաղ հայտարարել էր երկրի տարածքում գործող 7 մզկիթների փակման և մեծ թվով իմամների արտաքսման մասին։ Կառավարության գործողությունները հիմնված էին 2015 թվականին ընդունված օրենքի վրա, որը, ի թիվս այլ կետերի, պահանջում է մուսուլմաններից հավատարիմ հարաբերություններ պահպանել Ավստրիայի հասարակական նորմերին ու սկզբունքներին։