Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Սինգապուրի գագաթաժողովի հաջողության դեպքում բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել Փհենյանում, հայտնում է հարավկորեական «Չունան Իլբո» պարբերականը:
Ենթադրվում է, որ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսին: Եթե այն ևս հաջողությամբ պսակվի, ապա երրորդ փուլը կարող է տեղի ունենալ աշնանը Վաշինգտոնում:
Բանակացությունների հաջորդ փուլը Փհենյանում անցկացնելու հրավերն ԱՄՆ նախագահին է փոխանցել Կորայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը հունիսի սկզբին իր՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: