ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային առաջարկել է անվտանգության «բացառիկ» երաշխիքներ, որպեսզի համոզի նրան հրաժարվել իր միջուկային զինանոցից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սինգապուրում պատմական գագաթաժողովի նախօրեին, փոխանցում է AFP-ն։
Պոմպեոյի խոսքով, Թրամփի վարչակազմը համաձայն է միայն Հյուսիսի ամբողջական ապամիջուկայնացմանը։ Նա նշել է, որ Վաշինգթոնը կառաջարկի «տարբերվող եւ բացառիկ» երաշխիքներ Փհենյանին այն հարցում, որ ապամիջուկայնացումը Հյուսիսային Կորեայի համար ինչ-որ վատ բան չէ։ Պոմպեոն մանրամասների մեջ չի խորացել։ Նա նշել է, որ Վաշինգթոնը մտադիր է հավաստիանալ, թե արդյոք Հյուսիսային Կորեայի խոստումներն անկեղծ են։