Իրանը հայտնել է 27 ահաբեկիչների կալանավորման մասին, որոնք ահաբեկչություններ էին նախատեսել Ռամադան սուրբ ամսում եւ «Ղուդսի օրը», փոխանցում է Tasnim-ը՝ վկայակոչելով հետախուզության նախարարությանը:
Հատուկ գործողության ժամանակ առգրավվել են նռնակներ եւ ռումբեր, պայթուցիկ նյութեր, ատրճանակներ եւ Կալաշնիկով ինքնաձիգներ: Գերատեսչությունից նշել են, որ ահաբեկիչները մտադիր էին իրենց դիվերսիաներն իրականացնել Թեհրանում եւ մի շարք այլ խոշոր քաղաքներում:
Հաղորդվում է անցած հանգստյան օրերին մի քանի ահաբեկչական բջիջների ոչնչացման մասին: Հատուկ գործողության ժամանակ սպանվել են 6 ահաբեկիչներ, եւս երեքը վիրավորվել են: