ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հայտարարել է, որ որպես հանրապետության նախագահի թեկնածու չի մասնակցելու 2020 թվականին նախանշված Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններին:
«Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ»,– ասել է նա։
Բակո Սահակյանը նաև երաշխավորել է, որ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի և նախագահի, և խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ: