ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը համատեղ փաստաթուղթ են ստորագրել Սինգապուրում կայացած գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ: Նրանք միմյանց շնորհակալություն են հայտնել հաջող անցկացված հանդիպման համար, տեղեկացնում է TACC-ը:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Սինգապուրում ստորագրված փաստաթուղթը բազմակողմանի Է: «Մենք շատ կարևոր փաստաթուղթ ենք ստորագրում: Բավականին համապարփակ»,- ասել Է նա:
Նա խոստացել է, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացը կսկսվի մոտ ապագայում: