Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, հունիսի 24-ին սպասվող նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը բանտից արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, փոխանցում է Ermenihaber-ը:
Էրդողանը նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ Դեմիրթաշին մահապատժի ենթարկելու մասին ակնարկ էր արել:
Դեմիրթաշի արձագանքը եղել է հետևյալը. «Էրդողանն ասում է, որ եթե ընտրվի, ինձ մահապատժի կենթարկի: Տեսնում եք չէ՞ նախագահի թեկնածուն ինչպիսի խոստումներ է տալիս ընտրողներին: Դե ուրեմն ասեմ՝ հանուն մեր ժողովրդի ես պատրաստ եմ կյանքս զոհել հազար անգամ»: