Իսպանիայի թագավորի փեսան՝ Ինյակի Ուրդանգարինը, Իսպանիայի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է 5 տարի 10 ամիս ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել հարկային մեքենայությունների և հասարակական հիմնադրամների մի քանի միլիոն եվրոյի ոչ նպատակային օգտագործման համար:
Պալմայի 50-ամյա դուքս Ինյակի Ուրդանգարինը՝ Իսպանիայի թագավորի քրոջ՝ արքայադուստր Քրիստինեի ամուսինը, ղեկավարել է Nóos ոչ առևտրային կազմակերպությունը, որի գործառույթներից է եղել Իսպանիայում սպորտի զարգացմանը նպաստելը: