ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում տեղադրել է Սինգապուրում կայացած գագաթաժողովի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին ցուցադրած տեսահոլովակի հղումը:
«Ահա «Մի հնարավորության պատմություն» տեսահոլովակը, որը Սինգապուրի գագաթաժողովի ժամանակ ես ցուցադրեցի Կիմ Չեն Ինին»,- գրել է Թրամփը:
Չորս րոպեից փոքր-ինչ ավելի տևողությամբ տեսահոլովակում գունեղ ցուցադրվում են արդի քաղաքակրթության նվաճումները, իսկ սև-սպիտակ գուներանգներով՝ նկարահանումներ Հյուսիսային Կորեայից: