Հունաստանը և Մակեդոնիան համաձայնության են հասել հարավսլավական նախկին հանրապետության անվանումը փոխելու շուրջ:
Նշվում է, որ երկու երկրների կառավարությունների կողմից փաստաթղթի վավերացումից հետո նախկին հարավսլավական հանրապետությունը կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:
Այսպիսով, Սկոպյեն կարող է հավակնել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Մինչ այս գործընթացն արգելափակվում էր Հունաստանի կողմից: