Մեծ Բրիտանիան 2019 թվականի գարնանից կսկսի տրամադրել հատուկ վիզաներ բարձր տեխնոլոգիաների և IT-ի ոլորտում ստարտափերի հիմնադիրներին, գրում է բրիտանական The Independent-ը՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով:
«Մեծ Բրիտանիան կարող է հպարտանալ, որ հանդիսանում է տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում առաջատար երկիր, սակայն մենք ցանկանում ենք ավելին անել բիզնեսի գրավման համար: Ուստի, ես ուրախ եմ հայտարարել նոր վիզայի մասին այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բիզնես բացել Մեծ Բրիտանիայում», - հայտարարել է ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը:
Նրա խոսքերով՝ նոր վիզան կարող է գրավել «լավագույն տաղանդներին» ամբողջ աշխարհից, ինչպես նաև ամրապնդել Բրիտանիայի առաջատար դիրքերը ձեռնարկատիրության և նորարարությունների ոլորտում: