ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի դաշնություն: Ինչպես տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում ՀՀ վարչապետը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Փաշինյանը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:
Վարչապետը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության և առաջնության առաջին հանդիպմանը: