ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը ժամանեց Մոսկվա։ Օդանավակայանում նա ֆուտբոլ խաղաց Ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ Զաբիվակա անունով գայլի կերպարի հետ։ Տեղեկացնենք, որ ավելի ուշ սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ու առանձնազրույցը։ Այնուհետեւ Փաշինյանը ներկա կլինի գալա-համերգի:
Պատվիրակության կազմում է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։