Ռուս հայտնի պրանկերներ Վովանը (վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստալյարովը) հայաստանի վարչապետ նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Վերջինս շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հավաստիացրել, որ կազմակերպությունը, ինչպես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստակամ են հայկական կողմին աջակցել փոխելու ընտրական օրենսգիրքը:
Պրանկերների հարցին, թե ով է մեղավոր Մինսկի համաձայնությունների չկատարման համար՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ասել է՝ երկու կողմերն էլ քաղաքական կամք չեն ցուցաբերում:
Ավելի վաղ նրանք Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին: