Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է պաշտոնը թողնելու մասին:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` նա այդ որոշումը կայացրել է գործընկերների հետ տարաձայնությունների պատճառով:
«Ես նկատում եմ թիմում եղած տրամադրությունները և որոշում եմ կայացնում, որն այս իրավիճակում իմ փոխարեն պետք է կայացներ ցանկացած թիմի ղեկավար»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Կվիրիկաշվիլին: