Փհենյանն այլեւս միջուկային սպառնալիք չի ներկայացնում: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սինգապուրից Վաշինգթոն վերադառնալով, որտեղ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, փոխանցում է Reuters-ը:
«Հիմա բոլորն իրենց կարող են ավելի անվտանգ զգալ, քան այն օրը, երբ ես պաշտոնը ստանձնեցի: Հյուսիսային Կորեայի կողմից այլեւս միջուկային սպառնալիք չկա: Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը շատ հետաքրքիր եւ դրական փորձ էր: Հյուսիսային Կորեան ապագայի համար այլեւս մեծ պոտենցիալ չունի»,- նշել է Թրամփը «Թվիթեր»-ում: Հյուսիսային Կորեան նաեւ այլեւս չի համարվում «Միացյալ Նահանգների ամենամեծ եւ վտանգավոր խնդիրը», հավելել է նա: