ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչ կխնդրեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, եթե նրա հետ մեկ սեղանի շուրջ նստած լիներ:
Հեռուստաալիքի լրագրողը խնդրել է Թրամփին բացատրել իր խոսքերն այն մասին, որ անհրաժեշտ է վերադարձնել «Մեծ ությակի» ձևաչափը Ռուսաստանի մասնակցությամբ:
Թրամփը պատասխանել է, որ դա օգտակար կլինի, քանի որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի մասնակիցները իրենց ժամանակի մեկ քառորդը վատնել են Ռուսաստանին քննարկելով:
«Եթե այնտեղ՝ Կանադայում Պուտինը նստեր իմ դիմաց՝ նույն սեղանի շուրջ, ես կասեի՝ «Լավություն կանե՞ք: Դուրս կգա՞ք Սիրիայից: Դուրս կգա՞ք Ուկրաինայից: Դուք չպետք է այնտեղ լինեք»», - ասել է Թրամփը: