Կարճատև այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ շփում է ունեցել Արցախի լրագրողների հետ և առաջինն է հարց ուղղել նրանց. "Ինձ հետաքրքրում է, թե դու՛ք ինչպես եք, հանգիստ եք, թե՞ անհանգիստ": Այնուհետև, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ վաղուց է ծրագրել մի քանի օրով այցելել Արցախ ոչ գործնական նպատակներով, այլ ընտանիքի անդամների հետ և նրանց ցույց տալ իր մեծ մոր՝ Սաթենիկ մայրիկի գյուղը:
Դա Հարավ գյուղն է, որը գտնվում է Ասկերանի շրջանում՝ Ստեփանակերտից 14 կմ հեռավորության վրա: Գյուղում են գտնվում Սուրբ Մեսրոպ եկեղեցին (1795թ.), Բովուրխանավանքը (XVI-XVII դդ. վանք-ամրոց), 13-րդ դարի խաչքար և այլն:
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցն Արցախ սադրանք է և նպաստում է իրավիճակի սրմանը:
Տեսանյութը՝ Artsakhtimes-ի...