Էրդողանը Պուտինին առաջարկել է С-500 արտադրել համատեղ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է С-500 զենիթա-հրթիռային համակարգերի համատեղ արտադրություն սկսել, հայտնում է «Haber 3» պորտալը:
Անդրադառնալով С-400-ների մակատակարարման վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քննադատությանը՝ էրդողանը նշել է. «Ինչու էին նրանք լռում С-300-ների մասին, որոնք ունի Հունաստանը: Թուրքիայի նկատմամբ նման քաղաքականությունն անհնար է հասկանալ: Մեր պաշտպանական արդյունաբերությունն ունի իր կարիքները, և մենք ձգտելու ենք բավարարել դրանք»: