Մեսրոպ Մաշտոց համալսարանի գիտխորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Հունիսի 12-ին, Մեսրոպ Մաշտոց համալսարանում հրավիրված գիտխորհրդի արտահերթ նիստին մասնակից մտավորականները հանդես են եկել հայտարարությամբ:
‹‹Արցախպրես››-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:
‹‹Արցախի Հանրապետությունը իրավական պետություն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է առաջնորդվել ԱՀ Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան,
խոսքի ազատության հնարավորության շահարկման յուրաքանչյուր դեպք, ինչը կարող է հարվածել պետականության հիմքերին, արտաքին քաղաքական, ինչպես նաև ներքաղաքական վտանգներ առաջացնել մերժելի և դատապարտելի է,
Արցախի Հանրապետությունը, առավել քան երբևէ, պատասխանատու է ազգային և տարածաշրջանային անվտանգության համար:
Վտանգավորենքհամարում.
Արցախի Հանրապետության ներքաղաքական իրավիճակով թելադրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի հարաբերակցության խախտման հնարավորությունը,
հասարակական-քաղաքական դաշտի մանրատման երևույթը, որի փոխարեն առաջարկում ենք առողջ կոնսոլիդացիայի և խոշորացման ուղին:
Անհրաժեշտենքհամարում
վստահություն հայտնել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մեխանիզմներին,
Արցախի Հանարապետության յուրաքանչյուր քաղաքացու առաջնորդվել համազգայինի և համապետականի բարձր գաղափարով,
հասարակական-քաղաքական իրողություններում՝ կուսակցականությունը պայմանավորել կուռ գաղափարախոսությամբ և գաղափարապես հասուն կազմով, ինչն այս դաշտի առողջացման գլխավոր գործոնն է:
Կոչենքանում.
համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, մտավորականությանը, պաշտոնատար անձանց, հասարակական-քաղաքական գործիչներին երկխոսությունների և առողջ քննարկումների հարթակ ստեղծել, որի հիմքում ընկած պետք է լինեն հետևյալ գաղափարները.
ա)պետականության ներքին կայունության վերականգնումը և հասարակությանը քաղաքական ցնցումների չենթարկելը,
բ)կոնֆլիկտածին գործոնների հայտնաբերումը և նվազեցումը,
գ)ծայրահեղականության դրսևորումների պատճառները հայտնաբերելը և լուծում տալը››: