Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հանդիպումը նվազեցնում է Կորեական թերակղզու շուրջ լարվածության ընդհանուր մակարդակը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ դա միայն առաջին քայլն է լիակատար կարգավորման ճանապարհին: «Սակայն երկու առաջնորդների բարի կամքի շնորհիվ այս քայլն արվել է: Իհարկե, սա պայմաններ է ստեղծում հետագա առաջընթացի համար եւ նվազեցնում է Կորեական թերակղզու շուրջ լարվածության ընդհանուր մակարդակը»,- ասել է Պուտինը ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական ժողովի նախագահության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:
«Այս հանդիպման շնորհիվ անբարենպաստ սցենարը հետ է քաշվել, եւ բոլոր խնդիրները խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու հեռանկար է ի հայտ եկել»,- ասել է Պուտինը ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական ժողովի նախագահության ղեկավար Կիմ Էն Նամի հետ հանդիպման ժամանակ: