Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի հավաքականի խաղացողները կպատժվեն ֆուտբլի աշխարհի առաջնության մեկնարկային հանդիպմանը Ռուսաստանի հավաքականին 5:0 հաշվով պարտվելու համար: Այս մասին հայտարարել է թագավորության սպորտի վարչության ղեկավար Թուրկի ալ-Շեյխը:
Նրա խոսքով՝ խաղի արդյունքում մի քանի խաղացողներ տույժ կստանան, այդ թվում՝ դարպասապահ Աբդալլահ էլ Մայուֆը, հարձակվող Մոհամադ աս Սալավին և պաշտպան Ումար Հավսավին։