Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրապարակավ այրել է հսկայական կարմիր կիսավարտիքը, որը 2015 թվականին չեխական Ztohoven արթ խումբը կախել է նախագահական նստավայրի պատից՝ ցուցադրելով իր վերաբերմունքը Զեմանի և նրա քաղաքականության նկատմամբ, հաղորդում է Radio Praha-ն։ Նախագահի աշխատակազմը մեկ կրոնով գնել է այն պետական գույքի վարչությունից։
Զեմանը բազմաթիվ լրագրողների ներկայությամբ կիսավարտիքը ցույց է տվել շրջապատողներին, որից հետո երկու հրշեջ «արտեֆակտը» կրակի մեջ են գցել։ Նախագահը հստակեցրել է, որ դրանով ցանկանում է ցույց տալ, որ քաղաքականություն պետք է վարել «կարծիքների փոխանակման հիման վրա, իսկ ներքնազգեստի ժամանակները քաղաքականության մեջ ավարտվել են»։