Երևանի և Մոսկվայի երկխոսությունը շատ կառուցողական է զարգանում, ոչ մի քաղաքական տարաձայնություն չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը RT-ին տված բացառիկ հարցազրույցում: Նա հավելել է, սակայն, որ կան դեպքեր, երբ ընթացիկ իրավիճակը կա այլ կերպ գնահատելու միտում, իբրև թե Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր: ՀՀ վարչապետը հավելել է, որ հայկական հեղափոխության ժամանակ ընդհանրապես չի եղել ոչ մի աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական ենթատեքստ:
Խոսելով երուստեք հարաբերությունների մասին՝ Փաշինյանը նշել է, որ չկան մութ անկյուններ: Վարչապետը նշել է, որ խնդրահարույց հարցեր չկան: «ՌԴ-ն և Հայաստանն ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ, շատ դեպքերում մեր շահերը համընկնում են, բայց կարող են լինել ինչ-ինչ նրբություններ, որտեղ կարող են և չհամընկնել: Գլխավորն այն մթնոլորտն է, որտեղ քննարկվելու են այդ հարցերը: Կարծում եմ, որ կկարողանանք համաձայնության գալ»,-ասել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է վառելիքի գներին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ գազի բարձր գինը Հայաստանի ներքին խնդիրն է, քանի որ սահմանին գազ Հայաստանը գնում է ցածր գնով: