Քառասուն երկիր ցանկանում է դառնալ Եվրասիական տնտեսական միության դիտորդ կամ միանալ նրան: Այս մասին ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հայտարարել Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Եվս քառասուն երկիր ցանկանում Է դիտորդ լինել այդ միությունում, միանալ նրան»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Կազանյան դաշնային համալսարանում:
Նազարբաևի խոսքով՝ ԵԱՏՄ-ն «այժմ լավ արդյունք է ցույց տալիս»: Նա հավելել է, որ միայն անցյալ տարվա ընթացքում միության անդամների միջև առևտուրն ավելացել է գրեթե երեսուն անգամ: