Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում տեղի ունեցած ծանոթության փաստին, հայտարարել է, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը բանակցությունների ձևաչափում չէր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Զախարովան նշել է, որ պետք չէ շփոթել ձևաչափերը: «Գոյություն ունի երկրների ղեկավարների միջև շփում, որը ենթադրում է նաև բազմակողմ և երկկողմ շփում։ Եվ կա խնդիր, որը կարգավորման իր ձևաչափն ունի»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ բարենպաստ մթնոլորտ ստեղծելը, իհարկե, միայն նպաստում է բանակցային գործընթացի առաջխաղացմանը։