ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է առեւտրային քաղաքականություն, նաեւ իրավիճակը ԿԺԴՀ-ի, Իրանի ու ՍԻրիայի շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Առաջնորդները քննարկել են Սինգապուրում նախագահ Թրամփի գագաթնաժողովը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Նախագահ Թրամփը հաստատել է ԱՄՆ նպատակը՝ Հյուսիսային Կորեայի ամբողջական ու անդառնալի ապամիջուկայնացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Առաջնորդները նաեւ կոչ են արել ապահովել Սիրիայում քաղաքական կարգավորումը ՝ ՄԱԿ Ժնեւյան գործընթացի շրջանակում։