Ճապոնական գլխավոր կղզու` Հոնսյուի հարավ-արևմուտքում հունիսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Ինչպես փոխանցում է ճապոնական NHK հեռուստաալիքը, ստորգետնյա ցնցումների հետևանքով տարբեր աստիճանի ծանրության վնացվածքներ է ստացել շուրջ 220 մարդ:
Ազգային օդերևութաբանական վարչության տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,1: Ստորգետնյա ցնրցումների էպիկենտրոնը գտնվում էր 13 կմ խորության վրա Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսում: Երկրաշարժի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գրասենյակին առընթեր ստեղծվել է ճգնաժամային շտաբ: