Ընթացիկ տարում Մեծ Բրիտանիայի տնտեսության աճը կլինի 2009 թվականից ի վեր ամենաթույլը՝ սպառողական ծախսերի, առևտրի և գործարարության ներդրումների թուլության պատճառով: Այս կանխատեսումն արվել է Մեծ Բրիտանիայի առևտրական պալատների ասոցիացիայի կողմից (British Chambers of Commerce, BCC), հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
BCC-ի փորձագետները 2018 թվականի համար Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքի աճի կանխատեսումը 1,4 տոկոսից իջեցրել են մինչև 1,3 տոկոս:
Եվրամիությունից դուրս գալու պատճառով տնտեսագետների մեծ մասը սպասում է առաջիկա երկու տարում Մեծ Բրիտանիայում վերելքի թուլացում: Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում Է, որ բրիտանական տնտեսության աճը կլինի Եվրոպայում ամենաթույլը, եթե հաշվի չառենեն Իտալիան:
«Հաջորդ երկու տարին գործարարության համար փորձությունների ժամանակ կդառնան Մեծ Բրիտանիայում»,- հայտարարել է BCC-ի գլխավոր տնօրեն Ադամ Մարշալը: Նա երկրի կառավարությանը կոչ է արել՝ չխորանալ Եվրամիությունից դուրս գալու գործընթացի շուրջն ավելորդ երկարատև բանավեճերի մեջ: