Հայաստան-Ադրբեջան սահմանի Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Դուք գիտեք, որ լրագրողներ և սոցիալական ցանցերում ակտիվություն ցուցաբերող բլոգերներ էին հրավիրվել այնտեղ: Ես ձեզ ասեմ, որ իրենց մասով կա որոշակի տեղաշարժ, բայց ոչ մեր դիրքերի կամ մեր տարածքների հաշվին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Բալայանը:
Փոխնախարարը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, ինչում համոզվել են նաև հրավիրված լրագրողները ու բլոգերները: