ՀՀ Ազգային ժողովը համաձայնություն տվեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Հրապարակած արդյունքներով՝ քվեարկությանը 104 պատգամավորներից մասնակցել են 85-ը, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, կողմ են քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր: