Հայաստանում չկա Հանրապետական և այլ կուսակցություններ։ Այսօր ԱԺ-ում, Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցի քվեարկության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Ես երբևիցե որևէ մեկի շրջապատում չեմ եղել։ Բայց Մանվելին էլ եմ ճանաչում, բոլոր պատգամավորներին էլ եմ ճանաչում»,- Մանվել Գրիգորյանի մտերիմ շրջապատի` նրա գործերին տեղյակ լինել-չլինելու հարցին ի պատասխան ասել է Սահակյանը։
Նա չհերքեց, սակայն, որ ներկա է եղել Մանվել Գրիգորյանի կազմակերպած խնջույքներին, բայց ոչինչ չի տեսել։
«Ես հետաքննիչ մարմին չեմ, ես էլ եմ այդ հաղորդման տպավորության տակ»,- ասել է Սահակյանը` նշելով, որ դրանով է պայմանավորված նաև ՀՀԿ-ի այսօրվա դիրքորոշումը։
Սահակյանը հայտնել է նաև, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկվել է Մանվել Գրիգորյանի շուրջ առաջացած իրավիճակը, բայց հրաժարվել է հայտնել կուսակցության ղեկավարի կարծիքը` հայտնելով միայն, որ «ճիշտ բաներ է ասել»։