Երուսաղեմում գտնվող երեք՝ հայ, կաթոլիկ և հույն ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները կոչ են արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կանխել Երուսաղեմի հողերի սեփականազրկության մասին օրինագծի ընդունումը, հաղորդում է AFP-ն:
Երեք եկեղեցիների առաջնորդներն Իսրայելի իշխանություններին մեղադրում են մի քանի ամիս առաջ հնչեցրած խոստման չկատարման համար: Նեթանյահուին ուղղված նամակում նրանք քննադատել են «սկանդալային օրինագիծը» և մեղադրել փաստաթղթի կողմնակիցներին՝ Սուրբ հողում քրիստոնյաների վրա աննախադեպ հարձակման համար:
Նշենք, որ փետրվարին, ի պատասխան քաղաքային իշխանությունների կողմից եկեղեցական անշարժ գույքից հարկ գանձելու մասին որոշման, երեք օրով փակվել էին Աստծո գերեզմանի տաճարի դռները: Սրբավայրի պահապանները վերականգնել են ուխտավորների մուտքը սրբատեղիներ այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել բանակցություններ սկսել քաղաքապետարանի կողմից եկեղեցիների հարկեր գանձելու նախաձեռնության շուրջ՝ միաժամանակ դադարեցնելով հարկերի գանձումը: