2018 թվականի սեպտեմբերի 1-ից Թուրքմենստանում արգելվում է բազմակնությունը: Ընտանեկան օրենսգրքում փոփոխությունները և լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքը ստորագրել է հանրապետության նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Ինչպես նշվում է փոփոխությունում, բազմակնություն է համարվում նաև քաղաքացիական ամուսնությունը երկու կամ մի քանի կանանց հետ միաժամանակ համատեղ տնտեսություն վարելով:
Թուրքմենստանի բնակչության մեծամասնությունը դավանում է իսլամ, որը թույլատրում է տղամարդկանց ունենալ մինչև 4 կին: Միևնույն ժամանակ քրեական օրենսգիրքը բազմակնության համար նախատեսում է մինչև երկու տարի ուղղիչ աշխատանքներ կամ խոշոր տուգանք: