Կոտայքի մարզպետը Գլենդելի քաղաքապետին է նվիրել Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Սփյուռքահայ գործիչ Զարեհ Սինանյանը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը: Նա նշել է, որ հեղափոխությունից հետո տարբեր սփյուռքահայ ցանկություն են հայտնել այցելել Հայաստան՝ տարատեսակ ծրագրերով:
Կոտայքի մարզպետի հետ զրույցի ժամանակ Զարեհ Սինանյանը հայտնել է, որ սեպտեմբեր ամսին նախատեսում է Կալիֆոռնիա նահանգից մեծ պատվիրակության այց Հայաստանի Պատվիրակության կազմում լինելու են սիլիկոնային հովտի առաջատար IT կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ և խորհրդատուներ, գործարարներ: Համաձայնություն է ձեռք բերվել սեպտեմբերյան այցի ժամանակ Կալիֆոռնիայի պատվիրակությանը ընդունել նաև Կոտայքի մարզում:
Ռոմանոս Պետրոսյանը Գլենդելի քաղաքապետին է նվիրել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը: