Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել Է երկրի անվանումը «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության» փոխելու վերաբերյալ Հունաստանի հետ կնքված համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը, հայտնել են եվրոպական ԶԼՄ-ները:
Նշվում Է, որ Աթենքի հետ ստորագրված համաձայնագիրը պաշտպանել Է մակեդոնական խորհրդարանի անդամների մեծամասնությունը՝ 69 մարդ: Ընդ որում՝ ընդդիմադիր Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցության անդամները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:
Այժմ Մակեդոնիայում պետք Է կայանա հանրաքվե, որտեղ երկրի քաղաքացիները կկարողանան քվեարկել Աթենքի հետ համաձայնագրի օգտին կամ դրա դեմ: Հանրաքվեի անցկացումը պլանավորված է աշնանը: