ԱՄՆ-ը դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին:
«ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: Միևնույն ժամանակ ես ցանկանում եմ հստակեցնել, որ այդ քայլը նահանջ չէ մարդու իրավունքների ոլորտում պարտականություններից», - ասել է Հեյլին:
Նրա խոսքերով, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը վերածվել է քաղաքական նախապաշարմունքների պահեստի և մեղադրել է վերջինիս կանխակալության մեջ, որը պարբերաբար արտահայտվում է հակաիսրայալական հայտարարություններով: