Կանադայի սենատը օրինականացրել է մարիխուանայի վաճառքն ու օգտագործումը: Օրենքի ընդունման օգտին քվեարկել է 52 պատգամավոր, դեմ է հադես եկել 29-ը:
Օրենքի համաձայն՝ Կանադայի ցանկացած չափահաս քաղաքացի կարող է գնել մինչև 30 գրամ թմրանյութ և տանն աճեցնել մինչև 4 թուփ թմրաբույս: Օրենքն արգելում է մարիխուանայի վաճառքը վայրերում, որտեղ ալկոհոլ և ծխախոտ է իրացվում:
Նշենք, որ մարիխուանայի օրինականացումը Կանադայի իշխող կուսակցության նախընտրական խոստումներից էր: