Իրանի նավթի նախարար Բիժար Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Թեհրանը չի մասնակցելու հունիսի 23-ին կայանալիք ՕՊԵԿ+ հանդիպմանը, հայտնում է Reuters գործակալությունը:
Նշենք, որ այդ հանդիպմանը ՕՊԵԿ երկրները կառույցի մեջ չմտնող երկրների հետ կքննարկեն նավթի արդյունահանման ծավալների մեծացման հարցը: Դրա օգտին հանդես է գալիս ԱՄՆ-ը՝ այդկերպ փորձելով նվազեցնել ռեսուրսի գինը շուկայում: Ռուսաստանը ևս աջակցում է արդյունահանման ծավալների մեծացմանը:
«Ես չեմ հավատում, որ այդ հանդիպմանը մենք կարող ենք համաձայնության հասնել: ՕՊԵԿ-ն այն կազմակերպություն չէ, որը հետևում է նախագահ Թրամփի ցուցումներին», - ասել է Զանգանեն: