Հնդկաստանի Տինսուկիա քաղաքում մկները բանկոմատներից մեկում 1,23 միլիոն ռուփի ընդհանուր գումարի թղթադրամ են կրծոտել, հայտնում է India Today-ը:
Նշվում Է, որ Հնդկաստանի պետական բանկին պատկանող բանկոմատը դադարել է աշխատել մայիսի 20-ին: Մի քանի շաբաթ անց՝ հունիսի 11-ին, աշխատակիցները որոշել են բացել՝ խափանման պատճառը հասկանալու համար: Պարզվել Է, որ մկները մեծ քանակությամբ փող են ոչնչացրել: