Հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում է, իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:
«Այս «լուրն» ամբողջությամբ մտացածին է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- գրել է Նաիրի Պետրոսյանը:
Նշենք, որ թերթերից մեկը տեղեկություն էր տարածել, թե Սերժ Սարգսյանը Մոսկվայում է: