Եվրամիությունը պատասխան միջոցներ է ձեռնարկել ալյումինի և պողպատի ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, հայտնել է Եվրահանձնաժողովը հունիսի 20-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Եվրահանձնաժողովը հաստատեց պողպատի և ալյումինի վրա ԱՄՆ-ի սակագներին ի պատասխան առևտրի վերահավասարակշռման ԵՄ-ի միջոցների սահմանման մասին դրույթը: Այդ միջոցները գործողության մեջ կդրվեն հունիսի 22-ին և կուղղորդվեն 2,8 միլիարդ եվրո միագումար արժեքով ապրանքների ցուցակ»,- հայտարարել է ԵՀ-ն:
Եվրահանձնաժողովը պարզաբանել է, որ այդ ապրանքները «լրացուցիչ մաքսերով կհարկվեն Եվրամիության սահմաններին»: