Իրանի բնակչուհիներին 1979 թվականից ի վեր առաջին անգամ տղամարդկանց հետ հավասար թույլատրել են մուտք գործել մարզադաշտ, որպեսզի նրանք կարողանան դիտել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությանն ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների հեռարձակումը, հայտնում է Al-Ahram-ը:
Ֆուտբոլասերներն Իսպանիայի հավաքականի հետ խաղը դիտել են Թեհրանի «Ազադի» խոշորագույն մարզադաշտում, որտեղ վիթխարի մոնիթոր է տեղադրված:
Մարոկկոյի հետ հանդիպման բաց հեռարձակմանը, որը տեղի է ունեցել հունիսի 15-ին, իրանցի կանանց թույլ չէին տվել ներկա լինել: Ազգային թիմի հաղթանակից հետո ֆուտբոլասերները դուրս էին եկել փողոցներ տոնելու, ինչն էլ, հավանաբար, քաղաքի վարչակազմին դրդել է կանանց թույլ տալ հաջորդ խաղը դիտել մարզադաշտում: