Հնարավոր է՝ ԱՄՆ հրաժարվի Human Rights Watch-ի հետ աշխատելուց

12:34     21 հունիսի, 2018

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի կողմից ուղարկված նամակի համաձայն, հնարավոր է՝  ԱՄՆ-ն հրաժարվի Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության և այլ խմբերի հետ աշխատելուց, որոնք չեն աջակցել ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով խորհրդում Վաշինգթոնի առաջարկած բարեփոխմանը: Այդ մասին փոխանցում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:

 «Դուք պետք է իմանաք, որ բանակցություններին (ՄԱԿ ՄԻԽ բարեփոխման շուրջ) ընթացք չտալու և բարեփոխմանը խոչընդոտելու ձեր ջանքերը Խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառներից մեկն է»,- մասնավորապես նշված է նամակում:

Նամակով ասվում է, որ HRW-ն «մարդու իրավունքների հարցում Ռուսաստանի և Չինաստանի կողմում է՝ ընդդեմ ԱՄՆ-ի»:


© armedia.am