Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ կառավարության կազմին
Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության կազմին եւ «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» կառավարության ծրագրին: Կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ` 6 պատգամավոր, հաղորդում է rbc.ua-ն: