էկոնոմիկայի և ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին հայտարարել է Հունաստանի պարտքային ճգնաժամի ավարտի մասին: «Այսօր Հունաստանի, ինչպես և ամբողջ եվրոգոտու համար ավարտվեցին ութ երկարատև ճգնաժամային տարիները», - Twitter-ում գրել է էկոնոմիկայի և ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին:
Եվրագոտու երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները համաձայնեցրել են օգոստոսին ֆինանսական օգնության տրամադրման ծրագրից Հունաստանի դուրս գալու պայմանները: Հունաստանին ֆինանսական օգնության վերջին տրանշը կկազմի 15 մլրդ եվրո: Ենթադրվում է, որ Հունաստանի «կայունության բարձը» արտաքին ֆինանսական օգնության ծրագրից դուրս գալուց հետո կկազմի 24 միլիարդ եվրո, որը պետք Է բավարարի երկրի 22 ամսվա ֆինանսական պահանջմունքները: