Թեհրանն առաջիկա շաբաթներին կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: Այս մասին, ինչպես փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաքչին:
«Իրանի սպասումների վերջն եկել է և, ամենայն հավանականությամբ, Իրանը կլքի գործարքն առաջիկա շաբաթների ընթացքում», - հայտարարել է Արաքչին:
«Չեմ կարող ասել, որ Եվրոպայի հետ բանակցությունների հեռանկարը պարզ է և կարող է մեզ բերել գործարքը պահելու ընդհանուր որոշման: Մենք դեռ սպասում ենք և հուսով ենք, որ Եվրոպայի առաջարկն Իրանի համար ընդունելի կլինի», - նշել է պաշտոնյան: