Գեղարքունիքի մարզում այսօր` հունիսի 22-ին, պտտահողմ է նկատվել։
Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Այս պահին Մարտունիից դեպի Վարդենիս գնացող ճանապարհի աջ կողմում առկա է պտտահողմ»,- գրել է նա։